«Ճապոնացի գիտնականների կոլեկտիվը ստեղծել է երկար ապրող մարդասպան-բջիջներ, որոնք մասնագիտացած են քաղցկեղի բջիջների ուղղությամբ»,- գրում է Die Zeit-ը:
Հիրոս Կավամոտոյի ղեկավարությամբ խումբը ստեղծել է արյան սպիտակ մարմիններ, այսպես կոչված՝ iPS-բջիջներ: Այնուհետև դրանցից ստեղծվել են քաղցկեղի դեմ պայքարի նոր բջիջներ, որոնք օրգանիզմը բնական ճանապարհով չի կարող արտադրել: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell – Stem Cell ամսագրում՝ հաղորդում է պարբերականը:
Այդ բջիջները կարող են ճանաչել և ոչնչացնել օտար մարմինները և հիվանդ բջիջները, այդ թվում՝ նաև քաղցկեղայինները, սակայն մեծամասամբ դրանց օգնությամբ բուժումը հաջողությամբ չի պսակվել, քանի որ դրանք բավարար չէին և կարճ են գոյատևել: Այժմ գիտնականների խումբը կարողացել է մեծացնել դրանց երկարակեցությունը: Սակայն փորձն ապացուցել է դրա միայն տեսական կողմը: Հարցն այն մասին, թե արդյոք այս մեթոդը կարո՞ղ է բուժել քաղցկեղը՝ հարկավոր է ստուգել:






































