3.5 մետր երկարությամբ վագրաշնաձուկը Հավայան կղզիների ափերի մոտ հարձակվել է սերֆեր կնոջ վրա և կծել նրա ձեռքը, սակայն գիշատչին հաջողվել է վախեցնել, գրում է RIA Novosti-ն:
Սերֆերները` 34-ամյա Մակքենզի Քլարքը և նրա ընկերը` Բրայան Վարգոն, ափից մոտ 130 մետր հեռավորության վրա են եղել, երբ կնոջ վրա հարձակվել է շնաձուկը: Գիշատչի առաջին հարձակումը չի հաջողվել, սակայն նա երկրորդ անգամ է փորձել:
Վարգոյի խոսքերով` ինքը ճչոց է լսել և տեսել է, թե ինչպես է գիշատիչը ջրի վրա բարձրացրել իր ընկերուհուն` տախտակի հետ մեկտեղ:
Բրայանը լողացել է դեպի Քլարքը, սակայն շնաձուկը վերջինիս դեպի ծովն է ձգել: Որոշ ժամանակ անց նա բաց է թողել կնոջը, սակայն սկսել երրորդ շրջանը: Նա կծել է կնոջ ձեռքը, բայց կինը կարողացել է ազատել ձեռքը նրա երախից, և շնաձուկը տախտակով հանդերձ նրան դեպի ծովն է ձգել:
«Միայն այն բանից հետո, երբ ես նրան 5 անգամ հարվածեցի, շնաձուկը բաց թողեց տախտակը և հեռացավ»,- հայտարարել է Վարգոն:








































