Իտալական Missoni նորաձևության տան տիրոջ՝ Օտտավիո Միսսոնիի ավագ որդին՝ Վիտտորիոն, Վենեսուելայում ավիավթարի հետևանքով անհետ կորել է: Իտալական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նա եղել է փոքր զբոսաշրջային ինքնաթիռում, որը դուրս է եկել Կարակասի Լոս-Ռոկես արշիպելագից:
Ինքնաթիռի հետ կապն ընդհատվել է ուրբաթ երեկոյան: Ինքնաթիռում եղել է 4 իտալացի՝ Վիտտորիո Միսսոնին, նրա կինը և նրանց ընկերները, նաև՝ օդաչուն ու նրա օգնականը:
ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ Լոս-Ռոկես արշիպելագի շրջանում որոնումները շարունակվել են ամբողջ գիշեր, բայց առայժմ արդյունք չեն տվել, հայտնում են Վենեսուելայի իշխանությունների ներկայացուցիչները:









































