Ամերիկացի հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին Vainti Fair ամսագրի դեկտեմբերյան համարի համար նախատեսված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է ուժերը փորձել քաղաքականության մեջ` դիվանագիտության կամ պետական ծառայության ոլորտում:
«Երբ դու աշխատում եմ մարդկանց բարօրության համար, դու չես կարող հաշվի չառնել քաղաքական ասպեկտը: Եթե դուք իսկապես ցանկանում եք ինչ-որ բան փոխել, դուք պետք է վերցնեք այդ պատասխանատվությունը ձեզ վրա»,- ասել է դերասանուհին:
«Սակայն, անկեղծ ասած, դեռևս չգիտեմ` ինչպիսի դերում ես ավելի օգտակար կլինեմ»,- հայտարարել է նա:
Իսկ այն հարցին` արդյոք դերասանուհին պատրա՞ստ է իր կյանքը նվիրել քաղաքականությանը, դիվանագիտությանը կամ պետական ծառայությանը, նա պատասխանել է` ես բաց եմ:







































