Մելբուռնում հեղինակավոր ձիերի մրցավազքը ողբերգությամբ է վերջացել. վազքից հետո միանգամից 2 ձի է սատկել: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մրցումից առաջ ֆավորիտ համարվող Էդմայր Ռաքթին վերջինն է տեղ հասել և սատկել է վազքից մի քանի րոպե հետո:
Եվս մեկ ձի՝ Արալդոն, մրցավազի ժամանակ լուրջ վնասվածք է ստացել, և որոշ ժամանակ հետո մարդասիրական նկատառումներից ելնելով, նրան մահացու ներարկում են արել:
Համաշխարհային ձիասպորտի գլխավոր մրցանակներից մեկը՝ Մելբուռնի գավաթը, նվաճել է Ռայան Մուրը Պրոտեկցիոնիստ ձիով:











































