Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը նախատեսում է օտարերկրացի ներդրողներին թույլ տալ գործունեություն ծավալել երկրում: Փխենյանը տնտեսագետներ և իրավաբաններ է հրավիրել Գերմանիայից` այս հարցի շուրջ խորհրդակցելու համար: Այս մասին հաղորդում է Frankfurter Allgemeine Zeitung թերթը` վկայակոչելով հրավիրված փորձագետներից մեկին:
Փորձագետի խոսքերով` այս տարի Հյուսիսային Կորեան նախատեսում է բացել երկրի դռները օտարերկրյա ներդրումների առաջ: Նա հավելել է, որ Փխենյանին ավելի շատ հետաքրքրում է ոչ թե չինական տնտեսական մոդելը` հատուկ ներդրումային գոտիներով, այլ «վիետնամական պատճեն, որտեղ ձեռնարկությունները նպատակաուղղված կերպով ընտրվում են օտարերկրացի ներդրողների համար»:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կին Չեն Ունն իր ամանորյա հեռուստաուղերձի ժամանակ հայտարարել է երկրի քաղաքականության մեջ նախատեսված «արմատական փոփոխությունների» և Հարավային Կորեայի հետ միանալու հնարավորության մասին: Բացի այդ` Կիմ Չեն Ունը հավաստիացրել է, որ 2013թ. կլինի տնտեսության լուրջ վերակառուցում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Google ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էրիկա Շմիդթը և ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի նախկին նահանգապետ Բիլա Ռիչարդսոնը մտադիր են այցելել Հյուսիսային Կորեա: ԱՄՆ-ի պետքարտուղարը դատապարտել է այս ծրագրերը և դրանք անվանել անիմաստ: Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդն այս կապակցությամբ հայտարարել է, որ Շմիդթը և Ռիչարդսոնը Հյուսիսային Կորեա են մեկնում բացառապես որպես անհատ անձինք և չեն կարող համարվել ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչներ:







































