Այս տարվա հոկտեմբերի 28-ին կյանքի 102-րդ տարում մահացավ բրիտանացի լուսանկարիչ Տարսոն Հոփկինսը:
Նրա ֆոտոկարիերան տևեց ընդամեմը 10 տարի, սակայն այդ ժամանակում նա հասցրեց անել լուսանկարներ, որոնք դարձան համաշխարհային ֆոտոարխիվի հպարտությունը, գրում է bigpicture.ru-ն:
1960-ականներին Հոփկինսը մեծ Բրիտանիայի ամենահաջողակ գովազդային լուսանկարիչներից էր:
Կյանքի վերջին տասնամյակը նա նվիրում էր դասավանդմանն ու գեղանկարչությանը:
1. Երեխան հնդկական գլխանոցով դուրս է նայում ածխի պահեստարանից

2. 1956թ., երեխան քնած է լիվերպուլյան տներից մեկում

3. Պատահական զույգ Սենի ափին

4. 1955թ., երեխաները ստուգում են Clark’s Shoe Company-ի կոշիկների ամրությունը

5. 1952թ., նկարահանումներ բրիտանական The Titfield Thunderbolt կատակերգության ժամանակ

6. 1955թ., Մանչեստերի համալսարանի ուսանողները

7. 1953թ., երեխաները խաղում են Հոփկինսի ֆոտոխցիկի հետ

8. 1955թ., Ալֆրեդ Հիչքոկը Լոնդոնում Բրիտանական թանգարանի մոտ

9. Անհայտ երկվորյակների դիմանկար

10. 1954թ., աղջիկները ֆուրգոնից դիտում են կովերին

11. 1952թ., Օքսֆորդի համալսարանի ուսանողները հանգստանում են նավակում ուսումնական օրվա ավարտից հետո

12. 1957թ., բրիտանացի վազորդ Ջուն Փոլը մարզվում է ամուսնու՝ պրոֆեսիոնալ մարզիկ Ռեյմոնդ Փոլի հետ

13. 1952թ., փարիզուհին՝ ծղոտե գլխարկով

14. 1953թ., Holiday Girl Beauty գեղեցկության մրցույթի մասնակից Ջուդի Դանլոփը Բրիտանական թանգարանի King’s-ում

15. 1953թ., Holiday Girl Beauty-ի աղջիկները պատրաստվում են ելույթի

16. 1957թ., մաշված կոշիկի առևտուր Լիվերպուլի փողոցում

17. 1953թ., հովիվն ու նրա ձին կանգնել են ջուր խմելու ավստրալական ռանչոյի մոտակայքում

18. 1955թ., սկաուտները շոտլանդական Արան կղզում

19. 1952թ., տղամարդը շան հետ Իտալիայի Պորտոֆինո քաղաքից ոչ հեռու

20. 1953թ. հունիս, Լոնդոնի Ֆուլեմ շրջանի բնակիչները տոնում են Եղիսաբեթ 2-րդի թագադրությունը









































