Լիբիական նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդու` Սեյֆ ալ-Իսլամի դատավարությունը, որը ձերբակալված է լիբիական տարածքում, կկայանա առաջիկա ամսվա ընթացքում՝ շաբաթ օրը հայտարարել է Լիբիայի արդարադատության նախարար Սալեհ Էլմիր Հանը:
Նրա խոսքերով՝ մոտ ժամանակներս լիբիական տարածքներից կանհետանան այն բոլոր բանտերը, որոնք չեն գտնվում պետության իրավասության ներքո:
Բացի այդ` այսուհետ քաղաքացիական անձանց քրեական գործերը քննվելու են բացառապես քաղաքացիական դատարաններում, նույնիսկ այն դեպքում, եթե քաղաքացիական անձը մեղադրվում է զինվորականի հետ նույն գործի շրջանակներում:











































