Հոլիվուդյան դերասան Քրիստիան Բեյլը հրաժարվել է Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի դերից Ուոլթեր Այզեքսոնի գրքի վրա հիմնված ֆիլմում: Այս մասին գրում է The Hollywood Reporter-ը:
Նման որոշման պաշտոնական պատճառը չի նշվում, սակայն պարբերականի աղբյուրները հայտնել են, որ «Բեյլը հակասական զգացողություններ է ունեցել և երկար մտածելուց հետո որոշել է հրաժարվել դերից»:
Կինոնկարի նկարահանումները պետք է սկսվեն 2015-ի գարնանը: Ֆիլմի ռեժիսորն է Դենի Բոյլը, սցենարը գրել է Ահարոն Սորքինը:







































