Foreign Policy ամսագիրը չի կազմել աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը, որում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ առաջին հորիզոնականը թափուր է մնացել: Համապատասխան մեկնաբանությունները Foreign Policy-ի խմբագրի տեղակալ Ջոշ Քիթինգի հաղորդագրության տակ հայտնվել են ամսագրի խմբագիրների պաշտոնական բլոգում:
Քիթինգը նշել է, որ հիշատակված ցուցակը կապ չի ունեցել Foreign Policy-ի խմբագրության հետ: Այն պատրաստել են քաղաքագետները և Eurasia Group ընկերության նախագահ Յան Բրեմերը: Ըստ այդմ` ներկայացվել է միայն հեղինակների մասնավոր կարծիքը:
Յան Բրեմերի կազմած ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը հրապարակվել է Foreign Policy կայքի նրա բլոգում` հունվարի 2-ին: Բացի Պուտինից` ցուցակում տեղ են գտել Անգելա Մերկելը, Բեն Բերնանկեն, ինչպես նաև Բարաք Օբաման:
Այս ցուցակը մեծ տարածում է գտել ռուսական լրատվամիջոցներում, որոնց մեծ մասը նշել է, որ այն կազմվել է Foreign Policy ամսագրի խմբագրության կողմից:










































