Wednesday, 24 04 2024
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է

Ջավախքում ու Կվեմո Քարթլիում աճում է վրացերենի իմացության մակարդակը

Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Ջավախքում ու Կվեմո Քարթլիում աճում է վրացերենի իմացության մակարդակը: Այս մասին հայտարարել է Քաղաքացիական զարգացման գործակալության տնօրեն Զվիադ Դևդարիանին:

Վերջինիս խոսքերով, իրենք տվյալ խնդրի շուրջ բազմակողմ հետազոտություններ են անցկացրել և ուսումնասիրել են այդ շրջանների բնակչության խնդիրները, սոցիալ-տնտեսական իրավիճակը և տարբեր ինստիտուտների ու պետական կառույցների նկատմամբ տեղական բնակչության վստահության աստիճանը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ադրբեջանաբնակ Կվեմո Քարթլիի (Բորչալու) ու հայաբնակ Ջավախքի հիմնական խնդիրը գործազրկությունն ու առողջապահությունն է:

Բացի այդ, դրանցում զգալի աճ է արձանագրվել պետական լեզվի իմացության մակարդակի և տարբեր ինստիտուտների հանդեպ տածած վստահության հարցերում:

Դևդարիանին նշել է. «Կարևոր է, որ այդ երկու շրջաններում գնալով ավելի շատ մարդիկ են հայտարարում, որ իրենք կարողանում են միմյանց հետ հաղորդակցվել վրացերենով:
Հետաքրքիր է, որ աճել է պետության հանդեպ վստահությունը:

Տվյալ շրջաններում գոյություն ուներ այն խնդիրը, որ բնակչությունն իրեն ավելի շատ կապված էր զգում այլ երկրների (Հայաստանի ու Ադրբեջանի), քան` Վրաստանի հետ: Այսօր այդ ուղղությամբ առաջընթաց է գրանցվում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում