Ֆրանսիական «Բաստիա»-ի գլխավոր մարզիչ Կլոդ Մակելելեն հեռացվել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնից, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Այսպիսով, ֆրանսիացի մասնագետը «Բաստիա»-ն մարզեց մոտ կես տարի, իսկ թիմը զբաղեցրեց Լիգա 1-ի աղյուսակի նախավերջին հորիզոնականը:
Հավելենք, որ Մակելելեն որպես ֆուտբոլիստ հանդես է եկել «Մարսել»-ում, Մադրիդի «Ռեալ»-ում, «Չելսի»-ում, ՊՍԺ-ում և այլ ակումբներում:






































