Աֆղանստանում աշխատավարձերը մի քանի ամիս հետաձգելու պատճառով ոստիկանները սկսել են վաճառել իրենց զենքերը, զինամթերքն ու համազգեստը տեղի բնակիչներին և «Թալիբան» շարժման գրոհայիններին: Այս մասին գրում է TASS-ը:
Նշվում է, որ Վարդակ, Լոգար և Գազնի գավառներում Աֆղնաստանի տեղի ոստիկանության անձնակազմի աշխատավարձը չի վճարվում արդեն 3 ամսից ավելի: Իրավապահ մարմինների աշխատակիցներից շատերը ստիպված են եղել վաճառել սեփական զենքերը: Հաճախ գնորդ են դառնում տեղի բնակիչները, սակայն երբեմն զենքը, զինամթերքն ու համազգեստները ձեռք են բերում «Թալիբան» շարժման ներկայացուցիչները:








































