Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը միջազգային հանրությանը կոչ է արել կրկին ուշադրություն դարձնել իրանական ատոմային ծրագրի շուրջ առաջացած խնդրի լուծմանը: Նա նաև նշել է, որ ցանկալի չէ Թուրքիայի հարևանների մոտ միջուկային զենքի առկայությունը:
«Թուրքիան չի հանդուրժի հարևան երկրներում միջուկային զենքի տարածումը»,- ասել է Գյուլը: Նշենք, որ Թուրքիան ևս միջուկային զենք ունի:
2010 թ. Թուրքիան ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից քննադատության ենթարկվեց Թեհրանի միջուկային ծրագրի աջակցության, ինչպես նաև 2012 թ. ՄԱԿ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման վրա վետո դնելու համար: Սիրիական պատերազմն առիթ հանդիսացավ Թուրքիայի և Իրանի միջև հարաբերությունների վատթարացման համար:
Գյուլը նշել է, որ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է լուծվի տարածաշրջանում բոլոր միջուկային զենքերի վերացմամբ:
Այն հարցին, թե Իսրայելի զինաթափումը կհանդիսանա՞ իրանական միջուկային ծրագրի վերջը, Գյուլը պատասխանել է, որ դա հենց այդ խնդրի լուծման իր տեսլականն է, որից էլ կախված է Մերձավոր Արևելքի և ամբողջ աշխարհի խաղաղությունը:








































