Transocean ընկերության օպերատոր Deepwater Horizon-ին պարտավորեցրել են պետական գանձարանին 1,4 միլիարդ դոլար վճարել 2010թ-ին Մեքսիկական ծովածոցում տեղի ունեցած վթարի համար:
ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության հայտարարության համաձայն՝ ընկերությունն ընդունել է հանցավոր անփութության իր մեղքը:
Քրեական գործով ընկերությունը 400 միլիոն դոլար կվճարի, իսկ քաղաքացիական գործով՝ 1 միլիարդ: Միջոցները կտրամադրվեն Մեքսիկական ծոցում տեղի ունեցած վթարի հետևանքների վերացմանը: Հետևանքները վերաբերում են հինգ նահանգների:
Նոյեմբերին հայտնի էր դարձել, որ BP-ն պատրաստվում է ԱՄՆ-ին 4,5 միլիարդ դոլար վճարել նավթի արտահոսքի համար:
2010թ-ի ապրիլի 22-ին Deepwater Horizon-ի պլատֆորմը սուզվել էր Լուիզանա նահանգի ափամերձ տարածքում: 36 ժամ տևած հրդեհի զոհ էին դարձել 11 մարդ: 85 օր շարունակ նավթի արտահոսք էր տեղի ունենում: Այդ ժամանակահատվածում օվկիանոս է թափվել 4,9 միլիոն բարել հումք: Արտահոսքը պատմության մեջ գրանցված ամենախոշոր աղետն է:









































