Սիսիանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում 28-ամյա Անի Անդրանիկի Դավթյանի մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
ԲԿ-ի ծննդաբերական բաժանմունքի ղեկավար Սուրեն Վարդանյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կինը հիվանդանոց է ընդունվել հոկտեմբերի 24-ին, նրա երկրորդ հղիությունն է եղել, 24-շաբաթական հղիություն է ունեցել, ասել է թե 6 ամսական, և այդ ամբողջ ընթացքում գտնվել է հսկողության տակ:
Սուրեն Վարդանյանը նշեց նաև, որ, ըստ հարազատների, կնոջ մոտ հիվանդանոց ընդունվելուց 10 օր առաջ գրիպոզ վիճակ է եղել, սակայն նա այդ ընթացքում չի դիմել բժիշկներին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում









































