Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն այսօր ԱԺ-ում 2015-ի բյուջեի նախագծի քննարկմանը ներկայացրեց կրթության բյուջեի նախագիծը: Ըստ որի՝ 2015-ին կրթությանը հատկացվելու է 127 միլիարդ 620 հազար դրամ գումար, որը հավասար է 2014-ին պետական բյուջեով նախատեսված գումարին: 2014-ին եթե ընթացիկ ծախսերը կրթության ոլորտում 109 միլիարդ դրամ, ապա 2015-ին կկազմի 120 միլիարդ դրամ: Աճը ընթացիկ ծախսերի մասով կազմել է 11,5 միլիարդ դրամ:
Նրա խոսքով՝ Կրթության ոլորտում հանրակրթությունը շարունակելու է մնալ էական գերակայություն, և կրթության ոլորտի ծախսերի յոթանասուն տոկոսը հատկացվելու է հանրակրթությանը: Պավել Սաֆարյանը նշեց, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ ունեն հանրակրթության հետ կապված ծախսերի ծրագրավորում, որի հիմքում ընկած է աշակերտների թվաքանակի ավելացումը՝ շուրջ 8000-ով: Հանրակրթական դպրոցների թվաքանակը 2015-ին ծրագրավորվել է 1389 դպրոց, սովորողների միջին թվաքանակը 361.868 է լինելու, որը ութ հազարով ավելի է քան 2014-ին պետական բյուջեի հիմքով դրաված աշակերտների թվաքանակը: Նախադպրոցական կրթության մեջ ընդգրկված երեխաների թիվը 5486, որը ավելացել է 1121-ով:







































