Գիտնականները պարզել են, որ մարդիկ գումար տեսնելիս աշխատում են թաքցնել իրենց զգացումներն ու իրենց ավելի ինքնամփոփ ու եսասեր են դրսևորում: Այս մասին են վկայում Journal of Experimental Social Psychology ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները:
Հոնկոնգցի գիտնականները գիտափորձեր են անցկացրել մարդկանց երկու խմբի հետ, որոնցից մեկին նախապես ցուցադրել են դրամների ու մետաղադրամների պատկերներ:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այդ խմբի մարդիկ ավելի շատ են հակված թաքցնելու իրենց զգացումները և իրենց ավելի ներամփոփ պահելու, հայտնում է RIA Novosti-ն:







































