Հայազգի 19-ամյա կենտրոնական պաշտպան Գայել Անդոնյանն առաջին խաղն է անցկացրել Մարսելի «Օլիմպիկ»-ի հիմնական կազմում:
Ֆրանսիայի բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրում «Օլիմպիկ»-ը սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության է հասել «Լանս»-ի նկատմամբ:
80-րդ րոպեին Անդոնյանը խաղադաշտ է դուրս եկել Ֆլորիան Թովինի փոխարեն:
2012 թվականից ի վեր Անդոնյանն «Օլիմպիկ»-ի երիտասարդական թիմերում ընդհանուր առմամբ 29 խաղ է անցկացրել՝ խփելով 1 գոլ ու ստանալով 6 դեղին քարտ:
Գայելը ծնվել է 1995թ. փետրվարի 7-ին: Նրա հասակը կազմում է 184 սմ: