Ադրբեջանի մեղադրանքները որևէ մեկին չեն տպավորում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Բաքվի իշխանությունների հայտարարություններին:
Նա նշեց, որ ադրբեջանական հայտարարությունները չեն տպավորում որևէ մեկին Ադրբեջանից դուրս. անգամ Ադրբեջանի ներսում շատ քչերին են տպավորում: Քննադատությունը մի երկրի կողմից, որը, ըստ նախարարի, աչքի է ընկնում մարդու իրավունքների զարհուրելի խախտումներով, դատարկախոսություն է: «Կարող եք երևակայել, որ քադաֆիական Լիբիայից, սադամհուսեյնյան Իրաքից մեղադրանքներ հնչեին, ո՞ւմ կարող էին դրանք մտահոգել»,- ասաց Նալբանդյանը:
Լուսանկարը` PAN Photo-ի









































