Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Beeline և Հայաստանի մանուկներ հիմնադրամը ստեղծում են նոր հնարավորություններ գյուղաբնակ երեխաների զարգացման համար

Beeline-ը Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հետ համատեղ ամփոփեց «Գյուղաբնակ երեխաների շրջանում արհեստագործության զարգացում» ծրագրի առաջին արդյունքները։ Երեխաների զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակում գործարկվել է արհեստագործական 4 խմբակ, որոնք հնարավորություն են ընձեռում Մյասնիկյան, Քարակերտ, Դալարիկ և Արագածավան համայնքների դպրոցների աշակերտներին ձեռք բերել մարզերում պահանջված մասնագիտություններ:

Քարակերտ համայնքում այսօր պաշտոնապես բացվեց ծրագրին մասնակցած երեխաների ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը, Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը, դպրոցների տնօրեններ և այլ հյուրեր:

Ցուցահանդեսին ներկայացված էին Արմավիրի մարզի Քարակերտ, Դալարիկ, Մյասնիկյան և Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի պատանիների արհեստագործական աշխատանքները:

«Հայաստանի մարզերում իրականացվող ծրագրերը և հատկապես մարզերի երիտասարդները հատուկ տեղ են զբաղեցնում Beeline-ի սոցիալական ռազմավարության շրջանակում: Ուրախ ենք, որ մեզ հաջողվեց ստեղծել նոր հնարավորություններ երեխաների զարգացման համար և նրանց տալ մի հարթակ, որտեղ նրանք յուրովի ձևով դրսևորեցին իրենց տաղանդը։ Վստահ եմ, որ արհեստագործական խմբակներին մասնակցությունը ոչ միայն օգնեց գյուղաբնակ երեխաներին դարձնել իրենց կյանքն ավելի լավ, այլ նաև բացեց ապագայի ավելի լայն հեռանկարներ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինն իր ողջույնի խոսքում։

«Գյուղական համայնքներում ապրող երիտասարդները հաճախ չեն գիտակցում արհեստների նշանակությունն իրենց ապագա մասնագիտության և աշխատանքի համար: Այս բացը լրացնելու, մեր երեխաների շրջանում արհեստագործությունը զարգացնելու և արհեստը նրանց համար եկամտի հնարավոր աղբյուր դարձնելու նպատակով էր, որ Հայաստանի մանուկներ հիմնադրամը դիմեց Beeline-ին և դրական արձագանք ստացավ: Մենք ուրախ ենք, որ Հիմնադրամի գաղափարախոսությունը համահունչ է Beeline-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներին ու միտված է երեխաների բարեկեցիկ ապագայի կառուցմանը» – նշեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը:

Նշենք, որ Beeline-ը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը համագործակցում են 2012 թ.-ից ի վեր և արդեն իրականացրել են բազմաթիվ ծրագրեր` ուղղված կրթական, բնապահպանական և սոցիալական խնդիրների լուծմանը:

01

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում