Հնդկաստանի Կերալա նահանգի Կոչին քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է «Սիրո համբույր» անվանումը կրող ակցիայի մասնակիցներին: Այս մասին գրում է BBC-ն:
Կազմակերպիչները ցանկացել են իրենց բողոքը հայտնել ուժի միջոցով բարոյական արժեքներ պարտադրելու դեմ: Facebook-ի միջոցով ակտիվիստները բոլոր սիրահարներին, այդ թվում՝ գեյերին և լեսբուհիներին, կոչ են արել հրապարակայնորեն համբուրվել:
Նման կերպ նախատեսվում էր բողոքել հինդուս արմատականների՝ սրճարանի վրա հարձակման դեմ: Հարձակվողները հայտարարել են, որ հաստատության այցելու տղաներն ու աղջիկները իրենց պահվածքով խախտում են բարոյականության հիմքերը:
Հրապարակային համբույրների հակառակորդները դատարանին խնդրել են արգելել այդ ամենը, սակայն դատարանը մերժել է նրանց խնդրանքը:
Հաղորդվում է, որ ոստիկանությունը ցրել է ինչպես համբուրվողներին, այնպես էլ նրանց հակառակորդներին:







































