Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան առաջատար է կիրակի տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլում, հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ հղում անելով էքզիտ-պոլերի տվյալներին։
Էքզիտ-պոլերի տվյալներով՝ Պոնտան հավաքում է ընտրողների ձայների 38,2%-ից մինչև 41,5%-ը Սիբիուի քաղաքապետ Կլաուս Յոհաննիսը՝ 31,2%-ից մինչև 32,1%-ը։ Ինչպես սպասվում է, Պոնտան և Յոհաննեսը կհանդիպեն նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։
Ավելի վաղ հաղորդվել էր, պետության ղեկավարի պաշտոնում առաջարդվել է 14 թեկնածու, որոնցից մեկը կփոխարինի ներկայիս նախագահ Տրայան Բեսեսկուին, որը իշխանության ղեկի մոտ է 2004թ. դեկտեմբերի 20-ից։
Եթե թեկնածուներից ոչ մեկը առաջին փուլում չհավաքի ձայների բացարձակ մեծամասնությունը (50% գումարած մեկ ձայն), նոյեմբերի 16-ին կկայանա երկրորդ փուլը։









































