YouGov ընկերության անցկացրած հարցումը՝ Շոտլանդիայում անկախության հանրաքվեից 6 շաբաթ անց, ցույց է տվել, որ շոտլանդացիների կարծիքը փոխվել է՝ այժմ մեծամասնությունը կողմ է անկախությանը: Այս մասին գրում է The Guradian պարբերականը:
YouGov-ի հարցումը ցույց է տվել, որ եթե հանրաքվեն անցկացվեր այժմ, ապա շոտլանդացիների 52 տոկոսը կողմ կքվեարկեր Միացյալ Թագավորությունից առանձնանալուն:
Ընտրությունների շեմին Մեծ Բրիտանիայի կենտրոնական կառավարությունը Շոտլանդիային ավելի մեծ ինքնավարության երաշխիքներ էր տվել: Այժմ շոտլանդացիները մտավախություն ունեն, որ դրանք կամ չեն իրականացվի, կամ կիրականացվեն նախապայմաններով:
Սոցիոլոգների հետազոտությունը ցույց է տվել, որ Շոտլանդիայի բնակիչների մեծամասնության կարծիքով՝ հաջորդ հանրաքվեն կանցկացվի 10 տարվա ընթացքում:











































