Բրոնքսի կենդանաբանական այգում ավելի քան 400 կգ դդումից փիղ են քանդակել՝ փղերի սպանդի իրազեկվածության բարձրացման նպատակով:
Նախաձեռնությունն իրականացրել է 96 Elephants կազմակերպությունը, որը ցանկանում է ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ փղոսկրի համար օրական սպանվում են 96 աֆրիկյան փղեր:
Քանդակը 18 ժամում կերտել են քանդակագործներ Սյու Բեատրիսը, Էնդի Գերթլերը, Ջեն Կուկն ու Ջուլիա Յանկովսկին:






















































