Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ ընթանում է անչափահաս Գարիկ Փ.-ի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հուլիսի 1-ին, ժամը 20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի վարչական տարածքում գտնվող «Բորբոռ» կոչվող սարատեղում, վրանի ներսում Գարիկը վիճաբանել է Սուրիկ Ջ.-ի հետ:
Սուրիկը բռնել է նրա պարանոցից, քաշքշել է, այդ ժամանակ Գարիկը ոչխար խուզելու համար նախատեսված մկրատով հարվածել է Սուրիկի որովայնին ու նրա առողջությանը պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Գարիկ Փ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Գարիկի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:
Հերթական դատական նիստը հետաձգվել է. մեղադրողը ժամանակ է խնդրել միջնորդություն կատարելու համար:
Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 11-ին: