Իսպանական մամուլի հաղորդմամբ՝ «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան վստահ է, որ իր թիմին բարդ դիմակայություն է սպասվում երկրի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում` «Էսպանյոլի» հետ խաղում: Նշենք, որ կատալոնական դերբին տեղի կունենա «Կամպ Նոու» մարզադաշտում:
«Դերբին տարբերվում է այլ հանդիպումներից: Մենք դա զգում ենք դեռևս մանկական և երիտասարդական թիմերում խաղալու ժամանակներից: Այդ հանդիպումներն անցնում են հետաքրքիր պայքարում: Անհրաժեշտ է կենտրոնացնել ուշադրությունը` սխալներ թույլ չտալու համար: «Էսպանյոլ»-ի դեմ խաղերին մենք հատուկ կերպ ենք նախապատրաստվում»,- նշել է Ինյեստան:









































