Ցանկանո՞ւմ եք ձեր տանը գունագեղ պատ շարել: Պարզապես մի մեծ տուփ «Լեգո» գնեք:
Համբուրգում գտնվող NPIRE ստուդիայի աշխատակիցները մեկ տարում «Լեգո»-ից պատ են հավաքել, որը գրասենյակի խոհանոցը բաժանում է միջանցքից:
designtaxi կայքի տյալներով՝ պատի համար 55000 խորանարդիկներ են անհրաժեշտ եղել: Պատը 2,7 մետր բարձրություն և 3 մետր լայնություն ունի: Ընկերությունում ասում են, որ պատի վրա «Լեգո»-ի 80 նոր տուփեր են ծախսվել, ինչպես նաև մի քանի օգտագործվածներ:










































