Քրեական հեղինակություն համարվող «Զապ»-ը՝ Անդրանիկ Սողոյանը, կերակրափողի վնասվածքի հետևանքով երեկ մինչև դատարան տեղափոխվելը գտնվել է «Էրեբունի» ԲԿ-ում, որտեղից էլ նրան տեղափոխել են դատարան, ապա, կալանքի սանկցիա տալով, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
«Փաստինֆո»–ի թղթակցի հետ զրույցում Սողոյանի պաշտպան Վահագն Մարտիրոսյանը նշել է, որ ավելին ասել չի կարող, քանի որ իր պաշտպանյալի կողմից եղել է հստակ ցուցում՝ լրատվամիջոցներին հարցազրույցներ չտալ:
Վահագն Մարտիրոսյանը միայն նշել է, որ Չեխիայի հանրապետության մունիցիպալ դատարանի դատավճիռը ներկայումս բողոքարկման փուլում է:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում









































