Նյու Մեքսիկոյի համալսարանի գիտնականների խումբը հայտարարել է Սահարա անապատում մարսյան երկնքարի հայտնաբերման մասին, որի տարիքը անցնում է 2.1 միլիարդ տարուց: Նման եզրակացություններ են արվել մեկ տարվա ընթացքում NWA 7034 երկնաքարի ուսումնասիրությունների արդյունքում:
320 գրամ կշռով քարը հայտնաբերել են բեդվինները Մարոկկոյի տարածքում, որից հետո փոխանցել են ամերիկյան գիտական կենտրոնին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հետազոտություների ղեկավար Կարլ Էյջի տվյալներով՝ հայտնաբերվածը, հավանաբար, ձևավորվել է հրաբխի ժայթքման և ջրի հետ դրա փոխազդեցության արդյունքում:
Երկնաքարն իր կազմով նման է այն նմուշներին, որ վերցրել էր Curiosity մարսագնացը Կարմիր մոլորակի մակերևույթից: Քարի տարիքն այն դարձնում է երկրորդ հնագույն նմուշն աշխարհում: Ամենահին երկնաքար «Ալան Հիլզը» (4.5 մլրդ տարեկան) հայտնաբերվել էր Անտարկտիդայում 1984 թվականին:








































