Կատարի Al-Jazeera հեռուստաալիքը ձեռք է բերել ամերիկյան Current TV կաբելային հեռուստացանցը: Այս մասին հայտնում է MIGnews.com-ը:
Գործարքի պայմանները գաղտնի են պահվում, սակայն վերլուծաբանները հույս ունեն, որ արաբական հեռուստաալիքը ամերիկյան դաշտում պահանջարկ կունենա:
ԱՄՆ մեդիաարդյունաբերության ոլորտի մասնագետների խոսքերով՝ շուտով Current TV-ն կանվանափոխվի՝ դառալով Al Jazeera America:
Current TV-ն հիմնադրվել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Էլ Գորի կողմից 7 տարի առաջ, սակայն մեծ լսարան չի ունեցել:










































