Հոնդուրասի Գերագույն դատարանի անդամները չեն կարողանում աշխատավայր հասնել ցուցարարների գործողությունների պատճառով, որոնք բողոքում են կոռուպցիայի դեմ դատավորների անհաջող պայքարից: Այս մասին հայտնում է BBC-ն:
Անցած տարվա դեկտեմբերին Հոնդուրասի Կոնգրեսը պաշտոնանկ արեց Գերագույն դատարանի 15 անդամներից 4-ին՝ ոստիկանությունում կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդարանական պլանին աջակցելու անկարողության պատճառով:
Դատավորները բողոքում են իրենց պաշտոնանկության դեմ՝ համարելով կոնգրեսականների որոշումը ոչ սահմանադրական:








































