Ուկրաինայի առաջնության 11-րդ տուրում Դոնեցկի երկու ակումբները՝ «Մետալուրգ»-ը և «Շախտյոր»-ը, մրցեցին միմյանց հետ:
Հանդիպումն անցավ հետաքրքիր և լարված պայքարում: Խաղն ավարտվեց «Մետալուրգ»-ի հաղթանակով՝ 2:1 հաշվով:
«Մետալուրգ»-ի կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը: Նա խաղադաշտ դուրս եկավ հանդիպման առաջին րոպեներից ու փոխարինվեց 88-րդ րոպեին:
«Մետալուրգ»-«Շախտյոր»՝ 2:1
1:0 Մորոզյուկ (72՛), 2:0 Լազիչ (75՛), 2:1 Սռնա (88՛)