«Մաղթում եմ երկիրն այնպես շողուլի գա, որ ժողովուրդը չարտագաղթի երկրից: Ես տեսնում եմ, որ մի նոր մեծ ալիք է սկսվել արտագաղթի»,- Ամանորի կապակցությամբ նման մաղթանք հղեց «Ֆերմերային շարժում» ՀԿ-ի նախագահ Սարգիս Սեդրակյանը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
Նրա խոսքերով՝ այսօր ընտրություններին չկա այլընտրանք, եղած թեկնածուները «մանր-մունր բաներ» են, և այսօր «միապետություն է գնում ուղղակի»: Սեդրակյանը փաստեց, որ համընդհանուր հիասթափություն է տիրում:
«Համոզված եմ, ընտրություններից հետո գների մեծ թանկացում կլինի, այլանդակությունը կշատանա և այլն: Հիասթափությունն ավելի կմեծանա: Գոնե այն ժամանակ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կար, իր թերություններով հանդերձ՝ զսպաշապիկ էր հանդիսանում այս իշխանությունների համար: Անկախ դրանից՝ մեկը գովում է, մեկը քննադատում է, գոնե կար մի ուժ, որից մի քիչ ձգվում էին այս իշխանությունները: Հիմա լրիվ «գյամերը» բաց թողած է: «Բեսպրեդելը» կարող է անի, ինչ ուզի»,- ասաց Ս. Սեդրակյանը:







































