Thursday, 16 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Հայաստանին պետք է փոփոխություն ուղղակի փոփոխության համար. Արմեն Մարտիրոսյան

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

 –Նախ հստակեցնենք՝ Եռյակի այսօրվա ձևակերպված պահանջը ո՞րն է, որովհետև հանրահավաքից այնքան էլ հստակ եզրահանգման չկարողացանք գալ: Եռյակի անդամ կուսակցությունների տարբեր ներկայացուցիչներ հարցազրույցների ժամանակ տարբեր, գուցե իրարամերժ հայտարարություններ են անում վերջնական պահանջի ձևակերպման վերաբերյալ:

 –Մի գլխավոր պահանջ գոյություն ունի, ինչի շուրջ մենք համագործակցում ենք՝ դա իշխանափոխությունն է: Խոշոր հաշվով այս պահանջն է, որ բոլորի կողմից միանշանակ ընդունվում է:

Այդ թվում՝ ԲՀԿ-ի կողմից:

Ես կարծում եմ՝ այո, որովհետև հենց Գագիկ Ծառուկյանը հայտարարեց հոկտեմբերի 24–ի հանրահավաքի ժամանակ, որ մենք իշխանություններից սպասում ենք շուտափույթ Ընտրական օրենսգրքի փոփոխություններ և արտահերթ ընտրություններ: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մեջ նշվեց 100% համամասնական ընտրակարգին անցնելու մասին: Բայց պարզ է, որ Ընտրական օրենսգրքում միայն դա փոխելու չէ, այնտեղ շատ կարևոր է քաղաքացիների մասնակցության հետ կապված հարցը, որը կար 12 կետերի մեջ: Այսինքն՝ գլխավոր միավորող նպատակը իշխանափոխությունն է:

Եթե նույնիսկ խորհրդարանական արտահերթ ընտրություններ տեղի ունենան, ապա կլուծե՞ն իշխանափոխության խնդիրը:

Ամբողջովին՝ բնականաբար ոչ, քանի որ ՀՀ-ում, ըստ Սահմանադրության, իշխանությունը երկգլուխ է՝ նախագահ և խորհրդարան: Բայց հենց մեր Սահմանադրությունն է հնարավորություն ընձեռում, որ նախագահի և խորհրդարանի քաղաքական պատկանելությունը տարբեր է լինում, այդ դեպքում խորհրդարանի դերն ավելի է մեծանում, և նախագահն այդպիսի մեծ ազդեցություն այլևս չի ունենում: Այդ առումով այս պահին ճկուն է մեր Սահմանադրությունը: Ուստի և կարճաժամկետ կտրվածքով, եթե խորհրդարանի մեծամասնությունը փոխվի, ապա այլ իրավիճակ կարող է առաջանալ, և երկրում որոշակի պրոցեսներ կարող են կատարվել: Ցանկացած արտահերթ պրոցես նոր իրավիճակներ է ստեղծում, ցանկացած արտահերթ ընտրություններ վերահսկելիության առումով ավելի մեծ հնարավորություն են տալիս, և, որպես կանոն, արտահերթ ընտրությունները մեր նման երկրներում ավելի ժողովրդավար են անցնում, ինչն էլ, բնականաբար, կարող է ազդել երկրում առկա իրավիճակի վրա: Որովհետև ցանկացած քայլ կատարելու դեպքում՝ կլինի դա արտաքին, թե ներքին դաշտում, շատ կարևոր է, որ տվյալ քայլ կատարողը լեգիտմիություն ունենա, վստահության քվե: Մենք, ունենալով իշխանության հետ լեգիտիմության խնդիր, անընդհատ հարցերի հետ ենք բախվում: Սերժ Սարգսյանի 2013-ի ընտրություններից հետո առկա իրավիճակը բերեց նրան, որ ինքը, չունենալով լեգիտիմություն, բավական խնդիրների առջև կանգնեց, ինչի մասին զգուշացրեց Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրություններից առաջ, որ հերթական ոչ լեգիտիմ նախագահությունը մեր առջև լուրջ խնդիրներ է առաջացնելու և տեսանք: 3,5-4 տարի ասոցացման հարց էինք քննարկում, ամբողջ հասարակությունը, քաղաքական բոլոր ուժերը, ողջ տնտեսական դաշտը մասնակցել է այդ հարցի քննարկմանը: Մենք բոլորս վերջում համաձայնեցինք, որ դա մեզ պետք է, մենք գնում ենք այդ ուղղությամբ: Խորհրդարանական ընտրություններ են անցել, բայց որևէ մեկը այլ մոտեցում հադես չի բերել, որ մենք դեմ ենք ասոցացման պայմանագրին: Նախագահական ընտրություններ են եղել, և բոլոր թեկնածուները կողմ են եղել Ասոցացման պայմանագրին: Այսինքն՝ քաղաքական առումով այդ հարցն այլևս որոշված էր, բայց կեղծված նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը անմիջապես հարվածների տակ կանգնեց: Տեսեք, որևէ անգամ տարիների ընթացքում մեկ քննարկում անգամ չի եղել: Ինչպես ինքն ասաց Պրահայում՝ մի գիշերվա մեջ որոշում կայացրեց և ընթացավ այդ ուղիով: Հարվածն եկավ Հայաստանի ուղղությամբ, որովհետև դրանից անմիջապես հետո Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց, որտեղ, ըստ էության, հայկական շահը ոտնահարվեց, դրանից հետո մենք տեսանք վերջերս Եվրախորհրդում հրապարակված զեկույցը: Մենք տեսնում ենք, որ հարվածը հարվածի հետևից է գալիս, այլևս ներդրումներ չենք ունենում Հայաստանում: Տեսել ենք, որ արևմտյան կապիտալի ներդրումներն ուղղակի զրոյական են դարձել: Աշխարհում կարծես այս պահին արևմտյան կապիտալն է, կարելի է ասել, արաբական հարուստ երկրների կապիտալն էր, որոնք չեն ներդնում, մնում է արևմտյանը, որը և ենթադրվում էր՝ պետք է գար: Խոսակցություն կար, որ Ասոցացման պայմանագրից հետո 2 մլրդ դոլարի գրանտ էր Հայաստանը ստանալու, այսինքն՝ նվիրատվություն էր լինելու Հայաստանին, իսկ դա մեծ գումար է: Եվրասիական տնտեսական միության ուղղությամբ գնաց, այն էլ Ռուսաստանում հիմա խայտառակ տնտեսական վիճակ է, իրենք ամբողջովին արդեն նստել են պահուստային ֆոնդի վրա: Այս պահին Հայաստանը նավթ ստանում է բացառապես «Ռոսնևտից», որն ամեն տարի ունի 25 մլրդ դոլարի ներդրման կարիք: Ինքն այդ գումարն այլևս չունի և պետությունից է այդ գումարը խնդրում: Եթե Ռուսաստանը նման խնդիր ունի, որ պետք է իր հսկաներին ֆինանսավորի, բնականաբար, ինքը ոչ թե Հայաստան ներդրումներ կբերի, այլ Հայաստանից, որքան հնարավոր է, գումար է քամելու, ինչը մենք տեսնում ենք՝ էլեկտրաէներգիայի գնի թանկացում, գազի գնի թանկացում: Թեև ասում են, որ գազը չի թանկացել, բայց ինչպե՞ս չի թանկացել: Ես մուծում եմ այն գումարը, որը սպառում եմ, թե Հայաստան ինչ գումարով է մտնում, դա արդեն էական չէ: Հայաստան կարող է մտնել 1 դրամով, բայց ես վճարում եմ 385 դոլար հազար խորանարդ մետրի համար:

Գալով հրապարակ՝ քաղաքական ուժերը չեն բացառում բանակցություններ իշխանությունների հետ այն պահանջների շուրջ, որոնք Դուք առաջ եք քաշել հրապարակում: Դուք ավելի լավ պայմաններ ունեիք 2013 թ. իշխանության հետ երկխոսելու, խոսելու համար, ձեզ հստակ առաջարկներ էին արվում գործադիրում և այլ ոլորտներում: Ինչո՞ւ 2013-ին «Ժառանգությունը»՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, այդպիսի մերժողական դիրքորոշում էր որդեգրել, մինչդեռ հիմա «Ժառանգությունը», չլինելով առաջին ուժը Եռյակում, համաձայնում է այսպիսի պայմաններով երկխոսել իշխանության հետ:

Ձեր վերջին գնահատականի հետ համաձայն չեմ, որովհետև Եռյակում չկա առաջին, երկրորդ, երրորդ ուժ: Եռյակում երեք ուժեր են:

Բայց Գագիկ Ծառուկյանը չի՞ ֆինանսավորում: Մարդկանց ավտոբուսներով որ բերում են, գումարը ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» չեն տալիս:

Դա ուրիշ խնդիր է, բայց քաղաքական առումով մենք՝ երեք հավասարազոր ուժեր, մասնակցում ենք, որովհետև որոշումներ երեքով ենք կայացնում:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում