2012-ը շատ դժվար տարի էր, շատերը մեզ չհասկացան, շատերը չուզեցին հասկանալ: Տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որից հետո «Հանրապետություն» կուսակցությունը դուրս եկավ ՀԱԿ-ի կազմից: Մեզմեղադրեցին դավաճանության մեջ, բայց մենք ըմբռնումով մոտեցանք, ավելի քրիստոնեաբար մոտեցանք՝ գիտակցելով, որ ամեն ինչ ժամանակը կորոշի, և ամեն ինչհենց այդպես էլ եղավ:
Ահա այսպիսին էր 2012թ. քաղաքական անցուդարձը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանի գնահատմամբ:
Նա ժողովրդին մաղթում է համբերություն, իսկ Հայաստանին՝ բարգավաճում:
«Թող Աստված տա մյուս տարի լինի ժողովրդի տարի, ոչ մի կուսակցության տարի էլ թող չլինի, հաջողության ու բարգավաճման տարի, մենք ամեն ինչ անելու ենք, որ ժողովրդի համար լավ լինի:
Թող 2013 թվականը լինի հաջողության և հանդուրժողականության տարի, իշխանության չվերարտադրվելու տարի: Նրանց՝ իշխանությանը, ոչ մի հաջողություն չեմ ուզում մաղթել, որովհետև իրենք իրենցով արդեն իսկ անհաջողություն են»:








































