Չորեքշաբթի երեկոյան Ադրբեջանում ձերբակալվել է «Ազադլիգ» ընդդիմադիր թերթի լրագրող Խալիդ Գարաևը: Նա նաև «Ադրբեջանական ժամ» առցանց հեռուստածրագրի աշխատակից է: Turan -ի հաղորդմամբ՝ ժամը մոտ 20.00-ին Գարաևն իր ձերբակալության մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Լրագրող Խադիջա Իսմաիլովան, իր հերթին, ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է, որ 2 ամիս առաջ ձերբակալվել է «Ադրբեջանական ժամ» ծրագրի հաղորդավար Սեյմուր Խազին: Ծրագրի մեկ այլ հաղորդավար՝ Նաթիգ Ադիլովը, ստիպված է եղել լքել հայրենիքը, երբ ձերբակալվել է նրա եղբայր Մուրադ Ադիլովը:
Իսմաիլովան ուշադրություն է հատկացնում այն հանգամանքի վրա, որ Գարաևը ձերբակալվել է մեկ շաբաթ անց այն բանից, երբ սկսվել է «Ադրբեջանական ժամ» ծրագրի հեռարձակումը Թուրքիայի արբանյակային հեռարձակման միջնորդությամբ:




































