«2012 թվականին Եվրոպայի առաջնությունում Բրոնզե մեդալակիր եմ դարձել: Կրկնեցի 2011 թվականի արդյունքը: Այս տարի մի փոքր ավելի դժվար էր: Կարծում եմ, որ կբարելավեմ արդյունքներս, որ 2013թ. Եվրոպայի առաջնությանը կարողանամ մեդալի գույնը փոխել»,- 1in.am Sport-ի հետ զրույցում ասաց մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը:
«2013-ին պլանավորել ենք պատրաստվել Եվրոպայի առաջնությանը, այնուհետև լինելու է Աշխարհի առաջնությունը: 2010 թվականին վեցերորդն եմ եղել, իսկ հիմա կցանկանայի մեդալակիր լինել: Մոտ եմ մեդալին և շարունակում ենք պատրաստվել: Դա իմ և մարզիչներիս` Հակոբ Սերոբյանի (մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ) և Սոս Սարգսյանի (պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ, Հարություն Մերդինյանի անձնական մարզիչ) գլխավոր նպատակն է և այդ հաջողությանը հասնելու ենք միասին` համատեղ աշխատանքի արդյունքում:
Ամանորին տանն եմ լինելու, բարեկամների, հարազատների հետ:Շնորհավորում եմ Բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Նոր տարում թող իրականանան բոլորի նպատակները, ու ամենակարևորը թող առողջություն լինի»:








































