ԱՄՆ-ում Halloween-ին նախապես են նախապատրաստվում: Արդեն հուլիսի վերջին կարելի է գնել համապատասխան կոստյումներ: Մեկ ամիս անց քաղաքում հատուկ խանութներ են բացվում, որոնք տարվա ընթացքում ընդամենը 3 ամիս են աշխատում, և այնտեղ վաճառվում է ամեն ինչ Halloween-ը նշելու համար:

Նման հագուստներ կարելի է գտնել նաև մեծ սուպերմարկետներում:

Տոնը սկսվում է բացիկներ ուղարկելուց: Իսկ հոկտեմբերի 31-ի գիշերը քաղցրավենիքներ խնդրելու ավանդույթը ձևավորվել է դեռևս 16-րդ դարում: Իսկ «Ջեքի ճրագը» կրելու սովորությունը սկիզբ է առել 19-րդ դարից, և այժմ քաղցրավենիքներ են հավաքվում հենց դրա միջոցով:

Տունը զարդարելու համար կարելի է օգտագործել ոչ միայն իսկական դդումները, այլև պատրաստիները:

Ուտեստների համար վաճառվում են տոնին համապատասխան տարատեսակ ափսեներ և պնակներ:

Halloween-ին պատրաստվում են նաև ֆերմերները: Նման ֆերմաներում ցանկացածը, ով ցանկանում է դդում գնել, ինքը պետք է հավաքի իր դդումը:

Եվ իհարկե ոչ ոք չի մոռանում տները զարդարելու մասին:





























































