Իրանն իր միջուկային ծրագրի խնդրի շուրջ հարցերի լուծման այլ ուղիներ չի տեսնում, բացի բանակցայինից: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով Իրանի գիտական հարցերով փոխնախագահ Սուրեն Սատորիին:
«Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցերը կարող են լուծվել միայն բանակցությունների ուղիով` չնայած որ դեռևս մեկ տարի առաջ ոմանք ասում էին, որ այլ ուղիներ ևս գոյություն ունեն: Վերջին շաբաթները բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել: Մենք կշարունակենք բանակցությունները և վերջին հաշվով լուծում ձեռք կբերենք»,- ասել է Սատտորին:









































