Անգլիական «Լիվերպուլ»-ի պաշտպան Կոլո Տուրեն վստահեցրել է, որ թիմի հարձակվող Մարիո Բալոտելին կսկսի ավելի շատ գոլեր հեղինակել, տեղեկացնում է Goal.com-ը:
«Հարձակվողների համար գոլերը սնունդ են: Առանց «սնունդի» հարձակվողները չեն կարողանում երկար ապրել: «Սուոնսի»-ի դեմ հանդիպման ժամանակ խփած գնդակը վստահություն կներշնչի Բալոտելիին:
Մարիոն հրաշալի ֆուտբոլիստ է: Նա հիանալի ընկեր է և մենք` իր թիմակիցները փորձում ենք օգնել նրան»,- հայտարարել է Տուրեն:








































