Ճապոնական Կիոտոյի Cera Travel ընկերությունը չամուսնացած կամ բաժանված կանանց առաջարկում է «սոլո» ամուսնություններ՝ գրում է The Daily Mail-ը: Հաճախորդներին առաջարկում են վայելել «զվարճանք և գլամուր», որոնք բնորոշ են այդպիսի միջոցառումներին՝ առանց պաշտոնապես ամուսնություն գրանցելու անհրաժեշտության:

Ծառայությունն առաջարկում է փորձել հարսանեկան զգեստ, ընտրել տոնական ծաղկեփունջ, այցելել վարսահարդարի ու դիմահարդարի, նաև մեկ գիշեր՝ հրաշալի հյուրանոցում: Բացի դրանից՝ հարսնացուն կկարողանա տղամարդ ընտրել թեմատիկ ֆոտոշարքի համար: «Սոլո» հարսանիքն արժե 2.800 դոլար:

Նախագիծը մեկնարկել է հունիսին: Այդ ժամանակից ի վեր ծառայությունից օգտվել է 10 կին: «Դա իսկապես յուրահատուկ փորձ է, մենք դրանով շատ ենք հպարտանում»,- հայտարարել է ընկերության մամլո քարտուղարը:







































