Monday, 06 05 2024
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային
Պայթյուն Կիրանցում. զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
«Ուսումնասիրվում են քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը». ՔԿ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մեծ վթար Սեբաստիայի փողոցում․ բախվելուց հետո մեքենաներից մեկը հրդեհվել է
Փաշինյանին խնդրել եմ՝ ա-երով մի խոսիր, ազգանունդ փոխիր. ամեն մեծ բան փոքր քայլից է սկսվում
Քամուց վնասվել են շինությունների տանիքների ծածկեր, կոտրվել են ծառեր
Փողոցը լուծում չէ, միայն թուլացնելու է պետության դիրքերը. հանրությունը սա հասկանում է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
Հրդեհ Հրազդանի կիրճի չբնակեցված փայտե տնակում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փլուզում՝ Երևանի Պարոնյան փողոցում
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ

Մայրաքաղաքը նոր աղբավայր կունենա. հինը կմեկուսացվի

Երևանի քաղաքապետարանում ներկայացվել են մայրաքաղաքում նոր աղբավայրի կառուցման և հին աղբավայրի մեկուսացման բնապահպանական ու սոցիալական ազդեցության ուսումնասիրության առաջին փուլի արդյունքները, որն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև համագործակցության շրջանակում՝ ՎԶԵԲ-ի միջոցներով, ավստրիական «Bernard Ingenieure» խորհրդատվական ընկերության կողմից:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ աշխատանքային քննարկմանն ու ուսումնասիրության արդյունքների ներկայացմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների, վարչական շրջանների, ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության, առողջապահության, էներգետիկայի և բնական պաշարների, մշակույթի նախարարությունների ներկայացուցիչներ, տեղական և միջազգային խորհրդատուներ, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների անդամներ:

«Կարևորելով կոշտ կենցաղային թափոնների հավաքման և կառավարման հիմնախնդիրները Երևան քաղաքում՝ 2012 թվականից Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել և իրականացրել է աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման գործընթացներ։ Թափոնների կառավարման հիմնախնդիրների լուծման հաջորդ քայլը քաղաքային նոր աղբավայրի կառուցումը պետք է լինի՝ դրա հետ մեկտեղ մեկուսացնելով Նուբարաշենում գործող հին աղբավայրը»,-ներկայացնելով ծրագրի հիմնական նպատակը՝ ընդգծել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Հանդիպման շրջանակում խորհրդատվական թիմի ղեկավար Կարլ Գրազն ու խորհրդատու Հեննինգ Վեֆելնբերգը ներկայացրել են ուսումնասիրության արդյունքում գործող աղբավայրում առկա հիմնախնդիրներն ու ինչպես նաև նոր աղբավայրի կառուցման համար նախնական ընտրված տեղանքում կատարված վերգետնյա և ստորգետնյա նախնական հետազոտությունները: Անդրադառնալով բուն աղբավայրին՝ նշվել է, որ կենցաղային և արտադրական անվտանգ թափոնների համար շուրջ 29 հեկտար տարածքում 60 մ խորությամբ նախատեսված նոր աղբավայրը բաժանված կլինի 5 գոտիների:

«Մեր ուսումնասիրության նախանական արդյունքները որոշ չափով արդեն իսկ ուրվագծում են ներկա իրավիճակը: Նոր աղբավայրն էապես կբարձրացնի մարդկանց կենսամակարդակն ու, անշուշտ, կունենա իր բնապահպանական մեծ նշանակությունը: Հաշվի առնելով նոր աշխատատեղերի ստեղծումը՝ այն նաև սոցիալական կարևոր ծրագիր է»,-նկատել է Կարլ Գրազը:

Նախնական ուսումնասիրության արդյունքներին հաջորդել է հարցուպատասխանն ու մտքերի փոխանակումը: Խոսելով տարածքի մակերեսային հատվածի բնապահպանական նպատակահարմարության մասին՝ նշվել է, որ այն համապատասխանում է չափորոշիչներին և, ընդ որում, աղբավայրի համար ընտրված տարածքում չկան ծառեր և թփեր: Կառուցվելիք աղբավայրը կունենա մի շարք ենթակառուցվածքներ՝ կլինի ամբողջությամբ ցանկապատված, կունենա նոր ճանապարհներ, համապատասխան լուսավորություն: Այն նաև կհերմետիկացվի և կստեղծվի ջրային հատուկ ավազան: Գազի արտանետումներն էլ ձևավորված հատուկ համակարգի շնորհիվ չեն վնասի շրջակա միջավայրին: Աղբավայրում կապահովվի նաև ոռոգման համակարգ և մշտապես խոնավ միջավայր:

Ամփոփելով աշխատանքային հանդիպման արդյունքները՝ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն ընդգծել է, որ կառուցողական քննարկումները կնպաստեն ծրագրի իրագործման ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվացմանը:

«Նոր աղբավայրի կառուցումը քաղաքային իշխանության և երևանցիների կողմից իսկապես երկար սպասված ծրագիր է, որն ունի իր բնապահպանական ու առողջապահական կարևոր նշանակությունը: Ուստի մենք պետք է ակտիվորեն շարունակենք աշխատանքները, որպեսզի ծրագրի հիմնանպատակը, այն է՝ ունենալ բնապահպանական տեսանկյունից պաշտպանված և միջազգային չափորոշիչներին համապատասխան աղբավայր, հնարավոր դառնա իրագործել», – ընդգծել է Վահե Նիկոյանը:

ՀՀ օրենսդրության պահանջներին համաձայն՝ տվյալ նախաձեռնության հիմնադրույթային փաստաթուղթը կներկայացվի ՀՀ բնապահպանության նախարարության նախնական փորձաքննության, որի արդյունքում կհստակեցվեն ծրագրի իրականացման հիմնական ազդեցությունները շրջակա միջավայրի վրա: Այնուհետ ամբողջական փաթեթը կներկայացվի հանրային քննարկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում