Շրի-Լանկայի կենտրոնական մասում սողանքի հետևանքով առնվազն 100 մարդ անհետ կորել է, 3 հոգի զոհվել է: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով երկրի իշխանություններին:
Մուսոնային ուժեղ անձրևներից հետո առաջացած սողանքի հետևանքով քարերի ու հողի կույտի տակ են հայտնվել տասնյակ տներ Բադուլա մարզում:
Որոնողա-փրկարարական աշխատանքներին զինվորականներ են ներգրավվել:







































