«Ի ծնե ոճի զգացում». այս պոստուլատը շատ հեշտորեն ապացուցում են մի շարք աստղային ընտանիքներ, որոնցում հայտնի ծնողները մանկուց իրենց երեխաներին սովորեցնում են հագնվել ճաշակով և հասարակ ու չմոռանալ, որ իրենք միշտ գտնվում են լուսանկարիչների ուշադրության կենտրոնում:
Տարեվերջին բրիտանական TBBet պորտալը կազմել է ամենաոճային աստղային ընտանիքների վարկանիշային աղյուսակը՝ նշելով այն աստղերին, որոնք հազվադեպ են սխալներ թույլ տալիս իրենց հանդերձանքում:
Այսպես. բրիտանացիներն ամենաոճային ընտանիք են ճանաչել ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի ընտանիքը: Միշտ ճաշակով և էլեգանտ Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները կարողացել են նուրբ ճաշակ ձևավորել իրենց 3 որդիների և անգամ փոքրիկ դստեր՝ Հարփերի մոտ, որն այս տարի ճանաչվել է ամենաոճային փոքրիկ բրիտանուհի: Հարփերը դեռ նոր է սկսում իր կարիերան այս ոլորտում` այն դեպքում, երբ Դևիդի և Վիկտորյայի 10-ամյա որդին՝ Ռոմեոն, դարձել է նորաձևության ապրանքանիշի հայտնի դեմք:

Քարդաշյանների հայտնի ընտանիքը հայտնվել է երկրորդ հորիզոնականում: Ոճաբանները նշում են, որ աղջիկները հիանալի կերպով կարողանում են թաքցնել իրենց կառուցվածքի թերությունները՝ միաժամանակ ընդգծելով առավելությունները:

Վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականում հայտնվել են Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին: Ընդ որում, ոճաբանները նշում են, որ «Միստեր և Միսիս Սմիթները» ոչ մի հարցում չեն սահմանափակում իրենց երեխաներին: Օրինակ` վեցամյա Շայլոյին հաճախ տղայի տեղ են դնում՝ նրա մազերի կարճ կտրվածքի և «վատ տղայի» հագուստի պատճառով: Սակայն ծնողների կողմից երեխաների նկատմամբ հսկողության լիակատար բացակայությունը չի խանգարում, որպեսզի նրանք զբաղեցնեն ամենաոճային ընտանիքների աղյուսակում երրորդ հորիզոնականը:

Հաջորդ ամենաոճային ընտանիք է ճանաչվել Բեյոնսե-Ջեյ Զի զույգը իրենց դստեր՝ Բլու Այվիի հետ: Չնայած երգչուհին նախընտրում է թաքցնել իր փոքրիկին ծածկոցներով, այնուամենայնիվ` երկրպագուներին երբեմն հաջողվում է տեսնել նրա հագուստը, ինչը նրանք չափազանց բարձր են գնահատում:

Լավագույն հնգյակը եզրափակում են Միդլթոն քույրերը՝ Քեյթը և Պուպան: Ոճաբանները համոզված են, որ Քեմբրիջի դքսուհու ապագա փոքրիկը կշարունակի իր էլեգանտ մոր ավանդույթները:








































