Google ընկերությունը սկսել է քաղցկեղի, սրտի նոպաների և այլ ծանր հիվանդությունների վաղ ախտորոշման համար նոր տեխնոլոգիա մշակել: Դրա առանցքային տարրը կլինի նանոմասնիկներով հաբը: Նանոմասնիկները կհայտնվեն արյան մեջ և ազդանշաններ կտան դրա կազմում փոփոխությունների մասին: Այս մասին հայտնում է Wired պարբերականը:
Մշակման ծրագրերի մասին Կալիֆոռնիայում համաժողովի ժամանակ հայտնել է Google X ինովացիոն լաբորատորիայի ղեկավարներից մեկը՝ Էնդրու Կոնրադը: Նանոմասնիկները կազմված կլինեն մագնիսական նյութից և հակամարմնից, որոնք մարդու մարմնում ի հայտ կբերեն այս կամ այն մոլեկուլները:
Կոնրադի խոսքով՝ նանոմասնիկներն անվտանգ են մարդու համար, օրգանիզմից հեռանում են մեզի միջոցով:







































