Յուրաքանչյուր մրցանակաբաշխության ժամանակ մենք բոլորս էլ հավաքվում ենք հեռուստացույցների առջև, որպեսզի հետևենք այն կադրերին, որ հայտնվում են մեր էկրաններին: Եվ ուշադրություն են գրավում ոչ թե լավագույն զգեստները, այլ այն զգեստները, որոնք այնքան աչքի ընկնող են, որ բոլորս գլուխ թափ տալով՝ ասում ենք. «Գրողը տանի, ինչ է նա մտածել»: Այսօրինակ տեսարանները միշտ էլ ցանկացած ձանձրալի զգեստից ավելի հետաքրքրությամբ են դիտվում:
Լինի դա Նիկի Մինաժը, Լեդի Գագան, թե Քեթի Փերին, միշտ էլ գտնվում է մեկը, որը հրաժարվում է լսել իր դիզայներին և շարժվում է իր կամքով: Մենք երբեք այսպիսի զգեստներ չենք հագնի, սակայն շնորհակալություն ենք հայտնում աստղերին, որ նրանք ամեն ինչի մեջ հետաքրքրություն են մտցնում։









































