Գերմանական հեղինակավոր Der Spiegel պարբերականը կիրակի օրը սխալմամբ իր կայքում հրապարակել է Ջորջ Բուշ ավագի մահախոսականը, որը ներկայումս հիվանդանոցում է։
Ինչպես գրում է Associated Press-ը՝ հաղորդագրությունը հանվել է, երբ օգտատերերը կայքին տեղեկացրել են սխալի մասին։
Հոդվածագիրը Բուշին անվանել է «քաղաքական անգույն գործիչ», որն իր կերպարով գերազանցում է միայն իր որդուն` ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերին։
Fox News-ը հայտնում է, որ Ջորջ Բուշ ավագի առողջական վիճակը լավանում է։
Նրան Հյուսթոնի Մեթոդիստական հիվանդանոց էին տարել խրոնիկական բրոնխիտի սրացման պատճառով: Բացի դրանից` նա տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ և գամված է շարժասայլակին։










































