Իրաքի քրդերը մտադիր են ԴԱԻՇ (Իրաքի և Շամի Իսլամական պետություն) ահաբեկչական կազմակերպության կողմից հարձակման ենթարկված Սիրիայի Քոբանի (Այն էլ-Արաբ) քաղաք մտնել երեքշաբթի կամ չորեքշաբթի: Այս մասին CNN հեռուստաալիքին հայտնել է քրդական զինված խմբավորումների` փեշմերգաների ներկայացուցիչ Հալգուրդ Հիքմաթը:
«Փեշմերգաները պատրաստ էին քաղաք մտնել մի քանի օրվա ընթացքում, այդ ժամանակ նյութատեխնիկական խնդիրներ էին առկա, սակայն այժմ դրանք արդեն չկան… Հավանականություն կա, որ նրանք կմեկնեն այսօր կամ վաղը: Այժմ մենք այդ հարցոմ Թուրքիայի համաձայնությունն ունենք»,- հայտարարել է Հիքմաթը:
Նա չի հստակեցրել` ինչպիսի օգնություն են մտադիր Քոբանին պաշտպանող քուրդ աշխարհազորայիններին ցույց տալ փեշմերգաները, սակայն նշել է, որ Իրաքի քրդերը զինված կլինեն և նախատեսում են մասնակցել մարտերին:









































