AdMe.ru-ն խորհուրդների հավաքածու է ներկայացնում, որի հեղինակը աշնանը հաջող լուսանկարներ ստանալու տարբերակներ է առաջարկում:
1. Հարկավոր է նստել գետնին և նայել լուսանկարչին այնպես, կարծես նա քեզնից հարյուր դոլար պարտքով վերցրել և արդեն մեկ տարի չի վերադարձնում:

2. Գեղեցիկ տերևներ հավաքեք և դրանցից ձեզ համար թագ պատրաստեք: Գոնե այսպես կարող եք ձեզ թագուհի զգալ:

3. Հարկավոր է մի ծառ գտնել և հենվել դրան: Այնպիսի տեսք ընդունեք, կարծես անլուծելի խնդրի շուրջ եք մտածում:

4. Մի ծառ գտեք և պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե ինստիտուտ ընդունված չլինեիք:

5. Այս դիրքը ընդունելու համար հարկավոր է պատկերացնել՝ իբր Տարզանի ընկերուհին ես:

6. Հարկավոր է պառկել գետնին: Հարկավոր է ընկերուհիներին խնդրել, որքան հնարավոր է՝ շատ տերևներ լցնեն ձեզ վրա:

7. Այս դժվար ակրոբատիկ շարժումը կատարելու համար հարկավոր է 150 կգ-ից քիչ քաշ ունենալ: Միաժամանակ թռիչքն ու տերևներ նետելը սկսնակ մոդելի համար բարձր վարպետության նշան են:

8. Հարկավոր է հենվել ծառին և պատկերացնել, թե լուսանկարիչը շատ գրավիչ երիտասարդ է, ու փորձել գայթակղել նրան:

9. Առաջարկված վերջին դիրքում մոդելը պետք է այնպիսի դեմք ընդունի, կարծես նրան են տվել տիեզերքի ողջ թախիծը:

Իսկ վերջում AdMe.ru-ն հիշեցնում է, որ այս ամենը կեսկատակ է գրված, և խորհուրդ է տալիս այնքան էլ լուրջ չընդունել դրանք:











































